ՄՈՏԵՆՈՒՄ Է ՆՈՐ ԹՈՂԱՐԿՈՒՄԸ
#EuropeanAuthorsDay #ReadForReal 2026 թվականի թողարկումը կրկին կհամախմբի ընթերցողներին, հեղինակներին և մշակութային կազմակերպություններին ողջ Եվրոպայում:
2026 թ. նոյեմբերի 11-ից դեկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում դպրոցները, գրադարանները, գրախանութները և մշակութային հաստատությունները կկազմակերպեն գրական միջոցառումներ, որոնք կկապեն հեղինակներին ընթերցողների հետ և կփառաբանեն գրքի ուժը:
Նոր թողարկման նախապատրաստական աշխատանքները կսկսվեն 2026-ի սկզբին՝ աստիճանաբար ձևավորելով կազմակերպիչների և գործընկերների եվրոպական ցանց:
Անկախ նրանից՝ դու կազմակերպիչ ես, հեղինակ, թե ընթերցողական համայնքի անդամ, հրավիրված ես միանալու նախաձեռնությանը:
Իմացիր, թե ինչպես քո հաստատությունը կամ կազմակերպությունը կարող է մասնակցել նախաձեռնությանը:
2026 թվականի թողարկումը շեշտադրում է ընկերությունն ու միասնությունը որպես ներշնչանքի աղբյուր նրանց համար, ովքեր գաղափարներ են փնտրում իրենց միջոցառումների համար: Սա բաց հրավեր է՝ կառուցելու իրական, օֆլայն կապեր համատեղ ընթերցանության, զրույցների, ինչպես նաև մտքերի ու հույզերի փոխանակման միջոցով: Գրքերն օգնում են մեզ հասկանալ միմյանց, ամրապնդել հաղորդակցման հմտությունները և ստեղծել տարածք իմաստալից, տևական հարաբերությունների համար համայնքներում և ողջ Եվրոպայում:
2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
#ReadForReal2026 թողարկման նախապատրաստական աշխատանքները տեղի են ունենում ողջ տարվա ընթացքում: Ժամանակ մի կորցրու և նախապես պլանավորիր քո գործողությունները: Ծանոթացիր այս տարվա տոնակատարության հիմնական փուլերին:
ՄԱՐՏ
ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԱԿՏԻՎԱՑՈՒՄ
Մենք զարգացնում ենք Ազգային կենտրոնների ցանցը, որոնք համակարգում են գործունեությունը մասնակից երկրներում:
Հետաքրքրվա՞ծ ես դառնալ Ազգային կենտրոն: Մենք պատրաստել ենք հատուկ գործիքակազմ՝ աջակցելու այս դերը ստանձնող կազմակերպություններին:
Ուսումնասիրիր գործիքակազմը և իմացիր, թե ինչպես համակարգել նախաձեռնությունը քո երկրում:
ԱՊՐԻԼ
ՄԱՅԻՍ
ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՈՐՈՆՈՒՄ
Մենք խրախուսում ենք դպրոցներին, գրադարաններին և մշակութային հաստատություններին սկսել միջոցառումների պլանավորումը և կապ հաստատել իրենց Ազգային կենտրոնների հետ:
Կազմակերպիչներն արդեն կարող են ուսումնասիրել ցանցը և դիմել իրենց երկրում գործունեությունը համակարգող կենտրոնին: Սա նաև լավ պահ է՝ հայտնելու տպագիր ողջույնի փաթեթներ ստանալու ցանկության մասին, որոնք ներառում են գովազդային և տեղեկատվական նյութեր և աշնանը կբաժանվեն կազմակերպիչներին Ազգային կենտրոնների միջոցով:
Ստուգիր Ազգային կենտրոնների ընթացիկ ցանկը, կապվիր քո տեղական համակարգողի հետ և իմացիր, թե ինչպես ստանալ տպագիր նյութերը կազմակերպիչների համար:
ՄԱՅԻՍ
ԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ
Մենք հրավիրում ենք կենտրոնների ներկայացուցիչներին Վարշավայում կայանալիք «Գրագիտություն հանուն ժողովրդավարության. կերտելով ապագան» միջազգային համաժողովին:
Միացիր բանավեճին և մասնակցիր գրագիտության, ընթերցանության խթանման և Եվրոպայում կրթության ապագայի վերաբերյալ քննարկումներին: Եթե չես կարող ներկա գտնվել անձամբ, կարող ես հետևել համաժողովին առցանց:
Բացահայտիր, թե ինչպես մասնակցել և քո ներդրումն ունենալ քննարկումներում:
ՄԱՅԻՍ
ՀՈՒՆԻՍ
ՀՈՒԼԻՍ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ
Մենք աջակցում ենք կազմակերպիչներին և հեղինակներին՝ նախապատրաստելու գործողություններ և գործընկերություններ առաջիկա ծրագրի համար:
Սա միջոցառումների գաղափարներ մշակելու, հեղինակների հետ կապ հաստատելու և տեղական գրական գործողությունների պլանավորումը սկսելու ժամանակն է: Տպագիր ողջույնի փաթեթները կբաժանվեն Ազգային կենտրոններին:
European Authors Tour միջոցառումների հայտարարություն
Մենք կհայտարարենք Ազգային կենտրոնների կողմից European Authors Tour-ի շրջանակներում կազմակերպվող առանցքային միջոցառումների ցանկը: Այս ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր մասնակից երկիր կհյուրընկալի մեկ այլ երկրից ժամանած միջազգային հեղինակի՝ ընթերցողների հետ հանդիպելու և հատուկ գրական միջոցառման մասնակցելու համար:
ՕԳՈՍՏՈՍ
ԳՐԱՆՑՈՒՄ
Մենք բացում ենք միջոցառումների գրանցումը ողջ Եվրոպայի հաստատությունների համար:
Գրանցիր քո միջոցառումները, բացահայտիր ներշնչանք այլ կազմակերպիչներից և ոգեշնչիր ուրիշներին մասնակցել:
Եղիր տեսանելի. մենք միասին ստեղծում ենք ընթերցանության միջոցառումների եվրոպական ցանց:
Ներկայացրու քո միջոցառումը և դարձիր եվրոպական ծրագրի մաս:
ՍԵՊՏԵՄԲԵՐ
ՀՈԿՏԵՄԲԵՐ
ՆՈՅԵՄԲԵՐ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
Մենք հայտարարում ենք մասնակից կազմակերպիչների, հեղինակների և առաջիկա գործողությունների մասին:
Ողջ Եվրոպայում գրանցված միջոցառումները սկսում են հայտնվել ծրագրում և գովազդվում են նախագծի ուղիներով:
Կազմակերպիչների տպագիր ողջույնի փաթեթները Ազգային կենտրոնների կողմից կբաժանվեն միջոցառումների կազմակերպիչներին: Առցանց նյութերը հասանելի կլինեն կայքում ներբեռնման համար, ներառյալ գործողությունների և դասերի պատրաստի սցենարներ:
European Authors Tour միջոցառումների թարմացված ցանկ
Մենք կթարմացնենք Ազգային կենտրոնների կողմից European Authors Tour-ի շրջանակներում կազմակերպվող առանցքային միջոցառումների վերջնական ցանկը:
ՆՈՅԵՄԲԵՐԻ 11 – ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12
ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ
Ընթերցանության եվրոպական տոնակատարությունը տեղի է ունենում եվրոպական բազմաթիվ երկրներում:
Դպրոցները, գրադարանները, գրախանութները և մշակութային կազմակերպությունները հյուրընկալում են գրական միջոցառումներ՝ կապելով հեղինակներին և ընթերցողներին Read. For Real նախաձեռնության շրջանակներում:
Մենք կկիսվենք քո գրառումներով, պատմություններով, տեղեկություններով և ոգևորությամբ #ReadForReal նախագծի պաշտոնական Facebook և Instagram էջերում:
Նոյեմբերի 19-20-ին Ֆրանսիայի Բլուա քաղաքում տեղի կունենան #ReadForEurope աշխատաժողովները, որտեղ մասնակիցները միասին կաշխատեն ողջ Եվրոպայում ընթերցանության խթանման ընդհանուր ռազմավարության շուրջ և կփոխանակեն տեղական նախաձեռնությունների փորձն ու լավագույն գործելակերպը:
Գտիր քո երկրում Read. For Real-ը համակարգող կազմակերպությունը և միացիր տոնակատարությանը:
ՄՏԱԾԵԼՈՎ ԱՊԱԳԱՅԻ ՄԱՍԻՆ. ՄԻԱՑԻՐ ՄԵԶ
Դու հրատարակի՞չ ես, ուսուցիչ, գրադարանավար, գրավաճառ, ձեռնարկատեր, թե՞ պարզապես ընթերցանության սիրահար: Միացիր տոնակատարությանը և պլանավորիր քո միջոցառումը #EuropeanAuthorsDay #ReadForReal2026-ի շրջանակներում:
Միջոցառման կազմակերպումը հնարավորություն է գրականությունն ավելի մոտեցնելու երեխաներին ու երիտասարդներին, ոգեշնչելու բոլոր տարիքի ընթերցողներին և լինելու ընթերցանության եվրոպական տոնակատարության մաս: Անցյալ տարի մասնակիցները ողջ Եվրոպայից կիսվեցին անհավանական փորձառություններով. տես, թե ինչ է տեղի ունեցել 2025-ին և ոգեշնչվիր ուրիշների տոնելու ձևերով:
Հեղինակների համար
Հեղինակներն ու պատկերազարդողները նախաձեռնության սրտում են:
Ընթերցողների հետ հանդիպումների միջոցով գրողներն օգնում են գրականությունն ավելի մոտեցնել երիտասարդ լսարանին և ստեղծել իմաստալից մշակութային հանդիպումներ:
2026 թվականի թողարկմանը մասնակցելու ցանկություն ունեցող հեղինակներին խրախուսվում է համագործակցել կազմակերպիչների և ազգային կենտրոնների հետ, որոնք պլանավորում են միջոցառումներ տոնակատարության ժամանակահատվածում:
European Authors Tour
2026 թվականի թողարկումը կներկայացնի գլխավոր ծրագիրը՝ European Authors Tour-ը:
Այս առանցքային միջոցառումների շարքը հեղինակներին կբերի Եվրոպայի տարբեր երկրներ: Ընտրված գրողները կճամփորդեն մասնակից երկրների միջև՝ մասնակցելով ընթերցողների հետ հատուկ հանդիպումների, որոնք կազմակերպվում են Ազգային կենտրոնների կողմից:
Յուրաքանչյուր կենտրոն կհյուրընկալի հյուր հեղինակի մեկ այլ երկրից՝ հնարավորություն ստեղծելով լսարանի համար բացահայտելու ձայներ տարբեր գրական մշակույթներից և զգալու եվրոպական գրականության բազմազանությունը:
European Authors Tour-ի ամբողջական ծրագիրը կհայտարարվի ըստ ժամանակացույցի:
Միացիր ընթերցանության եվրոպական տոնակատարությանը
#ReadFoReal կարգախոսի ներքո կազմակերպված յուրաքանչյուր միջոցառում նպաստում է գրականության ընդհանուր եվրոպական տոնակատարությանը:
Հետևիր մեզ սոցիալական ցանցերում՝ ամեն շաբաթ տեղեկացված լինելու համար: