Մենք ջերմորեն հրավիրում ենք գրավաճառներին միանալ Եվրոպական հեղինակների օրվա #ReadForReal տոնակատարություններին։ #ԼավԳիրք-ը #ԼավՆվեր է, մեր տեսլականն է ստեղծել հնարավորություն և խթանել գիրքը որպես նվեր գնելու գաղափարը․ մենք չենք դառնում ընթերցող, եթե տանը գրքեր չունենք:
Կազմակերպեք հեղինակի հետ հանդիպում ձեր գրախանութում նոյեմբերի 11-ին-ից դեկտեմբերի 12-ը ընկած ժամանակահատվածում՝ նշելու Եվրոպական հեղինակների օրը, օգտագործեք տեսողական նույնականացում՝ ցույց տալու համար, որ դուք համաստեղծում եք #ReadForReal։ Օգտագործեք բրենդինգը՝ ձեր դարակներում և սեղաններին եվրոպական գրքերը ցուցադրելու համար։ Գործողության լոգոն, պաստառը և ավելին կգտնեք ներբեռնվող նյութերում:
Ներբեռնեք և օգտագործեք
Ներբեռնեք և օգտագործեք համատեղ օգտագործման նյութերը, հրապարակեք ձեր սոցիալական մեդիայում Եվրոպական հեղինակների օրվա շուրջ #ReadForReal
Գտեք այն հաստատությունը, որը ձեր երկրում Եվրոպական հեղինակների օրվա #ReadForReal նախագծի կենտրոնն է և խնդրեք տպագիր նյութերով ողջույնի փաթեթ:
Ստեղծագործականությունը կանոն է
Կազմակերպեք հեղինակների հետ հանդիպումներ, ինչպես նաև ստեղծագործական գրելու կամ նկարազարդման սեմինարներ, կամ պարզապես «սովորական» բարձրաձայն ընթերցումներ։ Միշտ չէ, որ հնարավոր է հրավիրել Հեղինակի կամ Ստեղծագործողի։ Միևնույն է միացեք։ Մտածեք հաջորդ անգամվա Հեղինակի մասին։ Օգտագործեք #ReadForReal՝ հաճախորդներին ձեր գրախանութ հրավիրելու համար տարեվերջյան նվերների գնման սեզոնի ընթացքում։ Մեր նպատակն է միասին ստեղծել մեծ միջազգային տոնակատարություն, որը կվերածվի տարեվերջին վաճառքի աճի։ Մենք պատիվ կունենանք, եթե որոշեք միանալ մեզ՝ միասին ավելիին հասնելու համար:
Բաց հրավեր
Հրավերը բաց է, յուրաքանչյուր ոք կարող է միանալ: Լրացրեք գրանցման ձևը այս վեբ էջի ներքևում:
Մենք կիսվելու ենք ոգեշնչող լուսանկարներով, անձնական պատմություններով և կարևոր թարմացումներով մեր սոցիալական մեդիայում՝ հետևեք մեզ և անպայման միացեք մեզ: