Երկխոսային ընթերցանությունը (կարդալը և զրուցելը) արտակարգ ազդեցություն ունի ուղեղի զարգացման վրա, հատկապես կյանքի վաղ շրջանում: Այն ուղեղը խթանում է իսկապես ուշագրավ ձևերով: Դրա ապացուցված ազդեցությունները ներառում են՝
ուղեղում սինապտիկ կապերի ավելացում,
ապրումակցման բարելավում,
սոցիալական հմտությունների ամրապնդում,
հուզական և ֆիզիկական հավասարակշռություն,
թիմային աշխատանքի ունակությունների բարելավում,
մտածողության և ուսուցման կարողությունների զարգացում,
ուսումնական առաջադիմության բարելավում,
վերլուծության և սինթեզի հմտություններ
քննադատական մտածողություն,
դեդուկտիվ մտածողություն,
նորարարության մեծացում,
ինքնավստահություն,
ձեռներեցական մտածողություն,
քաղաքացիական ակտիվության բարձրացում:
Դուք կարող եք ավելին իմանալ, թե ինչպես է ընթերցանությունը նպաստում ուղեղի զարգացմանը «Գրքերի գերուժը» ընթերցանությունը խթանող ձեռնարկում:
Լեզվական կարողություններ
Կյանքի առաջին օրվանից սկսած՝ երեխայի հետ կարդալն ու զրուցելը նրա բառապաշարն ավելի արագ է հարստացնում, քան կարող եք պատկերացնել:
Կրթական հաջողություն
Նույնիսկ համեստ օրական ռեժիմը՝ ընդամենը 20 րոպե օրական, կարող է ամեն ինչ փոխել. դա փոքր սովորություն է, որն ունի ցկյանս ազդեցություն երեխայի ուսման և հաջողության վրա:
STEAM
Գրքեր կարդալը բարձրացնում է մեր գիտելիքները, մշակութային իրազեկվածությունը և ստեղծարարությունը՝ դա ակնհայտ է: Սակայն քչերն են հասկանում, որ բոլոր գաղափարները, պատճառահետևանքային պատմությունները և բարդ նկարագրությունները նաև մարզում են մեր ուղեղը՝ մաթեմատիկայի և գիտության մեջ ավելի լավ արդյունքների հասնելու համար:
Բարեկեցություն
Ընթերցանությունը զարմանալիորեն արդյունավետ է մեզ հանգստացնելու համար: Այն սթրեսի մակարդակը նվազեցնում է ավելի արդյունավետ, քան շատ այլ գործողություններ և օգնում է բարձրացնել մեր ընդհանուր բարեկեցության զգացումը:
Հաճույք և ծիծաղ
ՏՀԶԿ-ի հայտնի PISA ուսումնասիրությունները ապացուցել են, որ հաճույքի համար ընթերցանությունն ավելի կարևոր է երեխայի կրթական հաջողության համար, քան նրանց սոցիալ-տնտեսական միջավայրը: Մյուս կողմից, երեխաները հաստատում են, որ գրքերում հիմնականում փնտրում են ուրախություն և ծիծաղ: Եկեք տանք դա նրանց, քանի որ այն զարգացնում է նրանց հմտությունները:
Լավ սովորություն
Այսպիսով՝ ինչպե՞ս ձևավորել վաղ տարիքից միասին կարդալու և զրուցելու լավ սովորություն, որը դառնում է հաճույք և վերածվում է համատեղ ծիծաղի: Դա իրականում բավական պարզ է.
Կարդացեք ամեն օր:
Սկսեք որքան հնարավոր է վաղ:
Սկզբում բավական է օրական ընդամենը մի քանի րոպե:
Թող ձեր երեխան շրջի էջերը:
Կարդացեք նույն պատմությունները կրկին ու կրկին:
Կարդացեք ոգևորությամբ:
Հարցեր տվեք ձեր երեխային:
Նվիրեք գրքեր:
Կարդացեք ամենուր, ցանկացած ժամանակ:
Պարտադիր չէ լինել իսկապես պրոֆեսիոնալ:
Պարզապես ԿԱՐԴԱՑԵՔ.Իրականում:
Ներբեռնեք ֆայլը (և շատ ավելին), օգտագործեք այն և կիսվեք դրանով: